Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հիշողության լավացման մեթոդներ

Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը:

 

Որն է պատճառը և ինչ անել

 

Մեր հիշողությունը տարիների հետ նմանվում է մի սենյակի, որը լիքը լցված է ամենատարբեր պիտանի և անպետք առարկաներով: Դրանցից շատերը, հնարավոր է, թանկ են ձեզ համար, սակայն դա պարզապես անպիտանի է օգտագործման, որն այդպես էլ չեք կարողանում դուրս հանել: Նույն համեմատությունը կարելի է անել նաև համակարգչի հետ: Եթե այն գերծանրաբեռնված է, ապա սկսում է աղմկել, տաքանալ, կայքերը մեծ դժվարությամբ են բացվում: Անշուշտ, այդ դեպքում օգնում է տեխնիկական առաջընթացը, այսինքն, կարող եք նոր ֆլեշ-հիշողություն գնել կամ ավելորդ տեղեկատվությունը հավաքել սկավառակների վրա ու պահել:

 

Իսկ ինչպես վարվել սեփական հիշողության գերծանրաբեռնվածության հետ: Փորձենք այնպես, ինչպես անում ենք համակարգչի հետ, հիշողությունից որոշ տեղեկատվություն հանել արտաքին միջավայր` գրառումների գրքույկ, օրագիր և այլն, որն առավել կնախընտրեք: Բոլոր գործերն էլ կարևոր են. պլանավորեք օրը, շաբաթը, ամիսը, այդ ամենը գրանցեք նոթատետրում և ազատեք գլխուղեղը: Ամեն օր թերթեք նոթատետրը, դա առաջին հերթին կբեռնաթափի հիշողությունը, երկրորդը, հնարավորություն չի տա մոռանալ կամ բաց թողնել որևէ կարևոր իրադարձություն: Շատ օգտակար է բնակարանում կամ գրասենյակում պատերին փոքրիկ թղթերով գրառումներ կպցնել, օրինակ, պայմանավորվածլ հանդիպման, գործարք կատարելու, խանութներ այցելելու, ինչ-որ մեկին զանգահարելու վերաբերյալ: Անընդմեջ տեսադաշտում հայտնվելով, դրանք թույլ չեն տա մոռանալ կարևոր գործերի մասին:

 

Եվ այսպես, նման ոչ բարդ միջոցներով մի փոքր բեռնաթափում ենք ուղեղը, որոնց մասին բոլորը գիտեն, բայց շատերը չեն հետևում, որպեսզի դրանք պարբերաբար օգտագործեն:

 

Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես հանգստացնել ուղեղը

 

  • Ուղեղի համար ամենալավ հանգիստը կարճատև վազքն է: Ժամանակավորպես մոռացեք բոլոր խնդիրների մասին, ականջակալներով սիրած երաժշտությունը լսեք, գլխից հանեք բոլոր մտքերը և աշխատեք լիցքաթափվել: Տուն կամ գրասենյակ վերադառնալով, զարմանքով կնկատեք, թե ինչքան են պայծառացել ձեր մտքերը:
    Եթե հնարավորություն չունեք աշխատանքային օրվա սկսվելուց առաջ կամ դրա ընթացքում վազել, ապա կարող եք դա տեղում կատարել, աշխատանքից չկտրվելով:
  • Քունքերի թեթև մերսում կատարեք. մի քանի րոպեի ընթացքում մատների ծայրերով շրջանաձև շարժումներով շփեք դրանք: Այդ ընթացքում աշխատեք փակել աչքերը:
  • Ուղեղի հանգստանալուն շատ օգտակար է երաժշտաթերապիան. երաժշտություն լսելու համար օգտվեք ականջակալներից 10-15 րոպեի ընթացքում: Երաժշտությունը պետք է ցածր լինի, հաճելի և անպայման առանց բառերի: Աշխատեք կանգնեցնել մտքերի հոսքը և որոշ ժամանակ ոչ մի խնդրի մասին չմտածել: Դա բավականին դժվար է, սակայն հնարավոր է, եթե սովորություն դարձնեք: Եթե աշխատավայրում երաժշտություն լսելիս վախենում եք քնով անցնել, ապա միացրեք նաև զարթուցիչը:
  • Ուղեղի բեռնաթափման և հանգստի համար գերազանց միջոց է արոմաթերապիան: Այն ավելի լավ է անցկացնել տան պայմաններում: Գնեք հատուկ լամպ և բերգամոտի եթերայուղ, ժամանակ առ ժամանակ յուղը մի փոքր կաթեցրեք լամպի վրա և թողեք ամբողջ սենյակն այդ հոտով տարածվի, արդյունքն անմիջապես կզգաք: 
  • Չմոռանալ նաև առողջ կենսակերպի և ճիշտ սննդակարգի մասին: Դա կօգնի ձեզ երկար տարիներ պահպանել մտքերի թարմությունը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. boxgift.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Suren

12.01.2016

Inchpes kareli e bujel anqnnutyun@

Կարդացեք նաև

10 միջոց լավ հիշողության համար
10 միջոց լավ հիշողության համար

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ:  Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...

Սնունդը և առողջությունը
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Առողջապահության լրատու 1.2012
Հիշողություն. զարգացման գաղտնիքները
Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում  կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...

ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Առողջապահության լրատու 2.2010
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 2.2010
Ինչպես ամրապնդել հիշողությունը
Ինչպես ամրապնդել հիշողությունը

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...

Ես Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ